XE-ի համար առաջարկվում է բենզինային և դիզելային բարձր տեխնոլոգիական շարժիչների մի շարք:
Ինչ շարժիչ էլ, որ ընտրեք՝ նորագույն բարձր տեխնոլոգիական Ingenium ընտանիքի դիզելայինը կամ բենզինայինը, այն կապահովի Ձեր վարելաոճին համապատասխանող հզորության, դինամիկայի և տնտեսման օպտիմալ համադրություն:
XE-ի շարժիչները համալրված են շարժիչի անջատման/գործարկման «Ստոպ / Ստարտ»* ինտելեկտուալ համակարգով և ռեկուպերատիվ ֆունկցիայով, որը լիցքավորում է մարտկոցը արգելակման ժամանակ առաջացող էներգիայով՝ թույլ տալով հասնել վառելիքի տնտեսման բարձր ցուցանիշի մանավանդ քաղաքային ռեժիմում:
* Կախված է իրացման շուկայից:
Ingenium-ը Jaguar Land Rover-ի շարժիչների նոր շարք է, որն առանձնանում է բարձր արտադրողականությամբ, սահուն աշխատանքով և արդյունավետությամբ: Նորարարական տեխնոլոգիաների և ամբողջովին ալյումինե կառուցվածքի շնորհիվ Ingenium շարժիչները երաշխավորում են վառելիքի և CO2 արտանետումների անհավանական ցածր մակարդակ:
XE-ի վրա տեղադրվող նորագույն 2,0-լիտրանոց քառագլան բենզինային Ingenium շարժիչն ապահովում է հզորության և ոլորող մոմենտի արտակարգ ցուցանիշներ: Առաջադեմ թեթև կառուցվածքի և ցածր շփման գլանային առանցքակալների լայն կիրառման շնորհիվ այս շարժիչներն առանձնանում են սահուն աշխատանքով և անհավանական արդյունավետությամբ:
XE-ի համար առաջարկվող դիզելային շարժիչները ստեղծված են Ingenium տեխնոլոգիայի հիման վրա: Այս ամբողջովին ալյումինե շարժիչները՝ շփման ցածր կորուստներով, աչքի են ընկնում գլանների չափազանց ամուր բլոկով և սարքավորված են երկու հավասարակշռիչ լիսեռներով, որոնք նվազացնում են տատանումները՝ ապահովելով ամենօրյա ուղևորությունների սահունությունն ու հարմարավետությունը: Այս շարժիչը համալրված է շարժիչի անջատման/գործարկման «Ստոպ / Ստարտ»* ինտելեկտուալ համակարգով և ռեկուպերատիվ ֆունկցիայով, որը լիցքավորում է մարտկոցը արգելակման ժամանակ առաջացող էներգիայով՝ թույլ տալով հասնել վառելիքի տնտեսման բարձր ցուցանիշի մանավանդ քաղաքային ռեժիմում: .
* Կախված է տարածաշրջանից:
380 ձ.ուժ հզորությամբ 3,0-լիտրանոց, մղիչով V6 շարժիչը կատարելագործված է XE-ի առանձնահատկությունների համաձայն: Roots Twin Vortex տիպի մղիչը կոմպակտության նկատառումներից տեղադրված է գլանների բլոկի միջև: Այն ապահովում է հզորության հավասարաչափ մատակարարումը և առավել արագ արձագանքը վարորդի գործողություններին:
2,0-լիտրանոց քառագլան դիզելային Ingenium շարժիչը՝ տուրբոմղիչով և 180 ձ.ուժ հզորությամբ, աչքի է ընկնում տպավորիչ արտադրողականությամբ և խնայողությամբ: Այն ապահովում է իր չափսերի համեմատ բարձր ոլորող մոմենտ՝ առանց արդյունավետության կորստի: Այսպիսի բալանսը հնարավոր է դարձել փոփոխական երկրաչափությամբ տուրբոմղիչի կիրառման շնորհիվ: Հարմարվելով արտանետման գազերի հոսքի փոփոխություններին՝ այն առավելագույնս մեծացնում է ոլորող մոմենտը ցածր արագությունների դեպքում՝ նպաստելով հզորության աճին, արձագանքի բարելավմանն ու երաշխավորելով առանց քարշուժի կորստի դինամիկան:
0-100 կմ/ժ՝ 7,8 վայրկյան (ԱՓ, հետևի քարշակում); 7,9 վայրկյան (ԱՓ, լիաքարշ)
Վառելիքի ծախս (խառը ցիկլ)՝ 4,2 լ/100 կմ (ԱՓ, հետևի քարշակում); 4,7 լ/100 կմ (ԱՓ, լիաքարշ)
CO2 արտանետումներ՝ 109-111գ/կմ (հետևի քարշակում); 123 (լիաքարշ)
2,0-լիտրանոց քառագլան բենզինային Ingenium շարժիչը՝ 200 ձ.ուժ հզորությամբ և տուրբոմղիչով, ցուցադրում է ավելի մեծ ծավալի ագրեգատներին բնորոշ բնութագրեր՝ ընդ որում ծախսելով ավելի քիչ վառելիք: Անմիջական ներարկման համակարգն ու բոցամուղների կենտրոնով տեղադրված էլեկտրական մագնիսներն ապահովում են վառելիքի մատակարարման հստակությունը և, որպես արդյունք, արդյունավետ և ամբողջական այրումը: Շարժիչի փականների անընդհատ ինտելեկտուալ կառավարումը ենթադրում է ներթող փականների ավելի շուտ կամ ուշ բացում, ինչի հետևանքով շարժիչի արտադրողականությունը հարմարվում է շարժման ցանկացած պայմանների: Աշխատելով գազաբաշխման ֆազերի անկախ կրկնակի փոփոխման ֆունկցիայի հետ համատեղ՝ այս համակարգը թույլ է տալիս օպտիմալացնել հզորությունը ցանկացած արագության դեպքում:
0-100 կմ/ժ՝ 7,1 վայրկյան (ԱՓ, լիաքարշ)
Վառելիքի ծախս (խառը ցիկլ)՝ 6,3 լ/100 կմ (ԱՓ, լիաքարշ)
CO2 արտանետումներ՝ 144 գ/կմ (ԱՓ)
2,0-լիտրանոց քառագլան դիզելային Ingenium շարժիչը՝ կրկնակի տուրբոմղիչով և 240 ձ.ուժ հզորությամբ, երաշխավորում է բարձր հզորություն և ոլորող մոմենտ: Այն սարքավորված է հաջորդական կրկնակի տուրբոմղման համակարգով, որն օգտագործում է բարձր և ցածր ճնշման կասկադները՝ ապահովելով սահուն արագացում և առավելագույն դինամիկա: Ingenium տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տվել հասնել չափազանց բարձր հզորության: Կատարելագործությունների թվում են՝ վառելիքի ավելի բարձր ճնշմամբ անմիջական ներարկման համակարգը, որի ճնշումը 1800-ից հասցված է 2200 բարի, ինչպես նաև վառելիքի բոցամղիչները՝ հոսքի ավելի բարձր արագությամբ:
0-100 կմ/ժ՝ 6,1 վայրկյան (ԱՓ, լիաքարշ)
Վառելիքի ծախս (խառը ցիկլ)՝ 5,2 լ/100 կմ (ԱՓ, լիաքարշ)
CO2 արտանետումներ՝ 137 գ/կմ (ԱՓ)
2,0-լիտրանոց քառագլան բենզինային Ingenium շարժիչը՝ տուրբոմղիչով և 250 ձ.ուժ հզորությամբ, ցուցադրում է հզորության և ոլորող մոմենտի արտակարգ ցուցանիշներ: Առավելագույն ոլորող մոմենտը շարժիչը զարգացնում է պտույտների 1300-ից մինչև 4500 տիրույթում, ինչը երաշխավորում է դինամիկ արագացում և վստահ վազանց: Կրկնակի թիակներով տուրբոմղիչը լրացված է կոլեկտորով, որը սինքրոնացնում երկու տարբեր զույգ գլաններից եկող արտանետման գազերի հոսքը, ինչը թույլ է տալիս խուսափել տուրբոփոսերից և բարելավել շարժիչի արձագանքը:
0-100 կմ/ժ՝ 6,2 վայրկյան (ԱՓ, լիաքարշ)
Վառելիքի ծախս (խառը ցիկլ)՝ 6,8 լ/100 կմ (ԱՓ, լիաքարշ)
CO2 արտանետումներ՝ 154 գ/կմ (ԱՓ)
Այս 380 ձ.ուժ հզորությամբ, մղիչով 3,0-լիտրանոց բենզինային V6 շարժիչում կիրառվում է ուղղորդված անմիջական ներարկման համակարգ, որը թույլ է տալիս ավելի շատ էներգիա արտազատել վառելիքի այրման ընթացքում: Այրման խցիկում վառելիքա-օդային խառնուրդի վերահսկման շնորհիվ այն շարժիչը կարող է ապահովել բարձր հզորություն և հիանալի դինամիկա: Գլանների բլոկի բացվածքում տեղադրված է կոմպակտ Twin Vortex մղիչը, որը մղման էլեկտրոնային կառավարման եզակի ֆունկցիայի շնորհիվ ապահովում է հզորության անխափան մատակարարում:
0-100 կմ/ժ՝ 5,0 վայրկյան (ԱՓ, լիաքարշ)
Վառելիքի ծախս (խառը ցիկլ)՝ 8,1 լ/100 կմ (ԱՓ, լիաքարշ)
CO2 արտանետումներ՝ 154 գ/կմ (ԱՓ)
Իմացեք ավելին XE-ի տեխնիկական բնութագրերի, շարժիչների և փոխանցումատուփերի մասին
XE-ի վրա տեղադրվող զգայուն, սահուն և տնտեսող 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփն ապահովում է փոխանցումների վայրկենական փոխարկում: Այն սարքավորված է ժամանակակից շրջադարձային սելեկտորով՝ Satin Black լրամշակմամբ, որը թույլ է տալիս ավելի արագ փոխարկել փոխանցումները, այդ թվում՝ Dynamic ռեժիմի իջեցնող փոխանցումն ու Eco ռեժիմի բարձրացնող փոխանցումը: Դուք կարող եք նաև մատի մեկ հպումով փոխարկել փոխանցումները ենթաղեկային թերթիկների օգնությամբ:
XE-ն համատեղում է հիանալի ընթացքային որակները, առաջադեմ տեխնոլոգիաներն ու բացառիկ դիզայնը, և այս ամենը՝ թեթևացված ալյումինե կառուցվածքի հիման վրա: Ստեղծեք Ձեր կատարյալ XE-ն մեր կոնֆիգուրատորի օգնությամբ: