Դուք ոչ միայն կարող եք ընտրել Jaguar XE-ի հինգ համալրումներից մեկը, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում առանձնակի անհատականությամբ, այլև ըստ ճաշակի ընտրել աքսեսուարները: Սա թույլ կտա իսկապես եզակի դարձնել Ձեր Jaguar XE-ն մինչև վերջին մանրուքը:
Այս կայքի տեսանյութերում ցուցադրված ավտոմեքենաները կարող են չներառել վերջին թարմացումներն ու նորամուծությունները: Մասնագրերի նորագույն տարբերակին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել Jaguar-ի պաշտոնական դիլերին:
Jaguar աքսեսուարները թույլ են տալիս անհատականացնել Ձեր Jaguar XE-ն Ձեր իսկ ճաշակի, կենսակերպի և հետաքրքրությունների համաձայն: Դրանցից ամենապահանջվածները մենք միավորել ենք օպցիաների հետևյալ չորս փաթեթների մեջ՝ Carbon Fibre, Styling, Lifestyle և Business: Ծանոթացեք դրանց, իսկ հետո ստեղծեք Ձեր Jaguar XE-ն կամ ծանոթացեք աքսեսուարների ողջ տեսականուն:
Լրացրեք Ձեր XE-ի դինամիկ արտաքինը բարձրորակ կարբոնից պատրաստված աքսեսուարներով:
Հայելիների և օդափոխիչ վանդակաճաղերի բարձրորակ կարբոնից պատրաստված օրիգինալ վերդիրներ, ինչպես նաև Premium կարգի թավշամազային գորգեր:
Ավելի ոճային դարձրեք Ձեր Jaguar XE-ի արտաքինը:
Կողային օդափոխիչ վանդակաճաղեր և հայելիների վերդիրներ՝ Gloss Black լրամշակմամբ:
Քաղաքից դուրս կամ նույնիսկ դեպի մոտակա այգի ուղևորությունը կարող է վատ ազդեցություն թողնել սրահի վիճակի վրա: Նախօրոք հոգ տարեք Ձեր Jaguar XE-ի մաքրության և կարգուկանոնի մասին:
Տանիքի լայնակի ձողերը թույլ են տալիս տեղափոխել ցանկացած իրեր՝ մարզագույքից մինչև ճամպրուկներ: Առջևի և հետևի ցայտապաշտպանիչները պաշտպանում են թափքը քարերից և ցեխից: Ռետինե ամուր Jaguar գորգերը կպահպանեն սրահի մաքրությունը, առկա է նաև XE-ի բեռնախցիկի հատուկ ռետինե գորգը, որը հեշտությամբ հանվում է և մաքրվում:
Անկախ նրանից՝ մեկնում եք ճանապարհորդության թե գործնական հանդիպման, Ձեր ուղեբեռը, հագուստն ու այլ իրեր միշտ անվտանգ ու հավաք կլինեն:
Գլխակալին ամրացվող հագուստի Jaguar կախոցը կպահպանի Ձեր հագուստի անթերի արդուկած տեսքը, առջևի նստատեղի թիկնակին ամրացվող կաշեպատ բաժանմունքը լրացուցիչ պահատեղ է ապահովում, իսկ առջևի և հետևի ցայտապաշտպանիչները կպաշտպանեն թափքը ցեխից և քարերից: