+374 10 617 000

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ JAGUAR I‑PACE


Ներկայացնում ենք առաջին ամբողջովին էլեկտրական Jaguar քրոսովերը:

 

ԹԱՓԱՌՔ
0-100 կմ/ժ 4.8 վայրկյանում

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
480 կմ WLTP*

 

*  WLTP մեթոդ (համաշխարհային չափիչ ընթացային ցիկլ)՝ Եվրոպայի տարածքում ավտոմեքենաների վառելիքային արդյունավետության, էներգատարության, ընթացքի պաշարի և արտանետումների ծավալների որոշման նոր եղանակ՝ ներմուծված 2017 թ: Այն մշակվել է, որպեսզի ստացվող ցուցանիշները առավելագույնս մոտեցված լինեն ավտոմեքենայի շահագործման իրական պայմաններին: Այս մեթոդը թույլ է տալիս փորձարկել օպցիոնալ սարքավորւմներով համալրված ավտոմեքենաները ավելի ծանր եղանակային և ճանապարհային պայմաններում:

 

Յուրաքանչյուր Jaguar առանձնանում է այլ ավտոմեքենաներից: Անցումը դեպի էլեկտրականություն ոչինչ չի փոխի: Զրոյից մշակված նոր Jaguar I‑PACE-ն իսկական մարտկոցային ավտոմեքենա է (BEV, Battery Electric Vehicle): Հուզիչ կերպար և վարելուց ստացվող անհամեմատելի հաճույք: Jaguar I‑PACE-ն ամենաինտելեկտուալ հինգտեղանի սպորտային ավտոմեքենան է:

  

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ I-PACE-Ի ԻՆՏԵՐԻԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԿՈՆՑԵՊՑԻԱ

Ժամանակն է փոխվելու: Ժամանակն է լինել իսկական Jaguar:

 
 

ԸՆԹԱՑՔԻ ՊԱՇԱՐ ԵՎ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

Անկախ նրանից՝ առաջին անգամ եք ձեռք բերում էլեկտրական ավտոմեքենա, թե արդեն  հասցրել եք գնահատել դրա առավելությունները, Jaguar I-PACE-ը հրաշալիորեն կներդաշնակի ձեր կենսակերպի հետ: Օպտիմալ համալրումն ընտրելու համար, օգտվեք մարտկոցի ռեսուրսի սպառման վերաբերյալ հարցաթերթիկը:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԸՆԹԱՑՔԻ ՊԱՇԱՐԻ ԵՎ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 
 
 
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԻՆԱՄԻԿԱ

I-PACE-ը վարորդի զգացողություններն արթնացնելու համար ստեղծված Jaguar ավտոմեքենայի իսկական օրինակ է: Էլեկտրական շարժիչները և ծանարաբեռնվածության կատարյալ բաշխումը թույլ են տալիս զարգացնել 696 Նմ ոլորող մոմենտ և ցուցադրել հիրավի սպորտային մանևրականություն:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 
 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ

Jaguar ընկերությունում մենք ձգտում ենք կառուցել այնպիսի էլեկտրական մեքենաներ, որոնք հաճելի է կառավարել և որոնց վրա հաճելի է նայել: 2016 թ Jaguar թիմը դարձավ Ֆորմուլա E առաջնության մասնակից, իսկ 2018 թ մենք կմեկնարկենք սեփական մրցավազքային սերիան՝ I-PACEeTROPHY-ն: Սա աշխարհում առաջին միջազգային մրցաշարն է, որին մասնակցում են ամբողջովին էլեկտրական սերիական ավտոմեքենաները: Նորարարությունների մրցավազքի նոր փուլը մեկնարկել է: