+374 10 617 000

ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

Jaguar-ի գրավիչ հզորություն և արտանետումների զրոյական մակարդակ՝ այն ամենն, ինչ ակնկալում էիք ամբողջովին էլեկտրական ամենագնացից:

 
 

Արդեն 80 տարուց ավելին Jaguar ընկերությունը ստեղծում է զգացմունքներ արթնացնող ավտոմեքենաներ: Էլեկտրաէներգիային անցումը չի փոխում այս գաղափարախոսությունը: Այն ընդամենը կընդլայնի մեր հնարավորությունները՝ ստեղծելու գեղեցիկ և արագ ավտոմեքենաներ, որոնցով հայտնի է մեր ապրանքանիշը:

 
 

JAGUAR-Ի ԴԻՆԱՄԻԿԱ

I-PACE-ի ուժային ագրեգատն ապահովում է 400 ձ.ուժ հզորություն և 696 Նմ օգտակար ոլորող մոմենտ:  Լիաքարշ I-PACE-ը տեղից մինչև 100կմ/ժ թափառքն իրականացնում է 4.8 վայրկյանում:

ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ

I-PACE-ը ցուցադրում է հիանալի ընթացային որակներ ցանկացած ճանապարհային և եղանակային պայմաններում: Ոլորող մոմենտի և հզորության հաղորդումը իրականացվում է անհապաղ, ընդ որում առջևի և հետևի սռնիների էլեկտրական շարժիչները միմյանցից անկախ ադապտացվում են վարորդի գործողություններին, ճանապարհային պայմանների փոփոխությանն ու կցորդման մակարդակին:

 
 

ՋԵՐՄԱՅԻՆ ՊՈՄՊ

I-PACE-ի գերարդյունավետ ջերմային պոմպը կլանում է ջերմությունը շրջակա օդից և ավտոմեքենայի էլեկտրոնային բաղադրիչներից: Ջերմությունը հաղորդվում է դեպի սրահ տաքացման և օդափոխման համակարգի միջոցով: Այսպիսով կրճատվում է մարտկոցի ռեսուրսի սպառումն ու մեծանում է երթևեկության երկարությունը: