+374 10 617 000

ՍՐԱՀԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

Ներդաշնակորեն ինտեգրված տեխնոլոգիաները հեշտացնում են I-PACE-ի համակարգերի և համակցված սարքերի կառավարման գործընթացը:

 
 

I-PACE-ի բոլոր ֆունկցիաներն ու համակարգերը հեշտությամբ կառավարելի են թե սրահից, թե տարածության վրա: Երկու սենսորային էկրանները, սարքավորումների վիրտուալ վահանակը և դիմապակու պրոյեկցիոն դիսփլեյը կամ ձեր սմարթֆոնը միշտ ձեռքի տակ կլինեն:

 
 

TOUCH PRO DUO

Տեղեկատվական ժամանցային Touch Pro Duo համակարգը համալրված է սարքավորումների վահանակի մեջ ներկառուցած 10-դյույմանոց սենսորային էկրանով և ստորին 5-դյույմանոց էկրանով՝ բազմաֆունկցիոնալ շրջադարձային ձոխարկիչներով:

SMART SETTINGS ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Վարորդին բանալիով և հեռախոսով ավտոմատ ճանաչող Smart Settings համակարգը կարող է ընտրել նստատեղերի և հայելու նախընտրելի դիրքը, ինչպես նաև ուղևորության սկզբում առաջարկել համապատասխան մուլտիմեդիա կոնտենտը: Բացի այդ Smart Settings-ը հիշում է ձեր նախընտրություններն ու գործողությունները՝ օգտագործելով այդ տվյալները հետագա ավտոմատացման համար:

 
 
 
 

ԴԻՄԱՊԱԿՈՒ ՊՐՈՅԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ

Օպցիոնալ պրոյեկցիոն դիսփլեյը թույլ է տալիս դիմապակու վրա արտացոլել կարևոր տվյալները, օրինակ արագությունն ու նավիգացիոն համակարգի կարգադրությունները, որպեսզի դուք չկտրեք հայացքը ճանապարհից: Այն առանձնանում է բարձր տվայնությամբ հստակ լիագույն գրաֆիկայով: