+374 10 617 000

ԸՆԹԱՑԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հզոր բենզինային շարժիչներ հիանալի արձագանքով: Թեթևացրած ալյումինե կառուցվածք:  Կատարելագործված կախոց:  F‑TYPE-ն իսկական սպորտային ավտոմեքենա է:

 

 

F‑TYPE-իի թեթև և ամուր ալյումինե թափքը հիանալի հենահարթակ է հանդիսանում սպորտային ավտոմեքենայի համար: Այն թույլ է տալիս կախոցի մանրակրկիտ չափաբերված երկլծականի համակարգին երաշխավորել կառավարման բարձր ճշգրտությունը, ինչպես նաև հիանալի համադրվում է F‑TYPE-ի հզոր շարժիչների շարքի հետ:

ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ

Jaguar-ի լիաքարշ համակարգը՝ Intelligent Driveline Dynamic համակարգով, անհավանականորեն արդյունավետ է և ապահովում է վստահ կառավարելիություն ցանկացած մակերևույթի վրա: Այս համակարգի շնորհիվ Jaguar-ն առանձնանում է առավել լայն հնարավորություններով այլ սպորտային ավտոմեքենաների հետ համեմատ:  Ուշադրություն դարձրեք, որ F‑TYPE R և F‑TYPE SVR համալրումները հասանելի են միայն լիաքարշ տարբերակով, իսկ մնացած համալրումների համար առաջարկվում են թե լիաքարշ, թե հետևի քարշակմամբ տարբերակները: