F‑TYPE-ի առաջադեմ տեխնոլոգիաներն օգնում են բացահայտել ավտոմեքենայի սպորտային բնավորությունն ու ապահովում են անվտանգություն, անխափան կապ և բազմակողմանի ժամանց:
Touch Pro նորարարական տեղեկատվական ժամանցային համակարգն ու բարձրակարգ աուդիոհամակարգերը, որոնցով համալրված է F‑TYPE-ը, առանձնանում են կապի հիանալի որակով, ինչպես նաև ապահովում են վարորդի ժամանցն ու օգտակար տեղեկատվության հասանելիությունը:
F‑TYPE-ը սարքավորված է 10-դյույմանոց սենսորային էկրանով, որը թույլ է տալիս կառավարել տեղեկատվական ժամանցային համակարգի բոլոր ֆունկցիաները: Դրա օգնությամբ դուք կարող եք կառավարել նավիգացիան, աուդիոհամակարգը, հեռախոսը, կլիմատ-կոնտրոլը և վարորդին օժանդակող բազում լրացուցիչ համակարգեր, օրինակ կայանմանն օժանդակող համակարգը և փոփոխական կարգավորումներով դինամիկայի համակարգը:
Բրիտանական Meridian ընկերության հետ համատեղ հատուկ F-TYPE-ի համար մենք ստեղծել ենք երկու բարձրակարգ համակարգ: Որպես ստանդարտ առաջարկվում է 380 Վտ հզորությամբ 8 բարձրախոսով և 2 սաբվուֆերով համակարգը: Իսկ որպես օպցիա առաջարկվում է 770 Վտ հզորությամբ 10 բարձրախոսով և 2 սաբվուֆերով համակարգը, որն ունակ է հավաստի վերարտադրել նույնիսկ համերգային հնչողությունը Meridian ընկերության կողմից պատենտավորված Trifield™ տեխնոլոգիայի շնորհիվ:
Շարժման շարքից շեղվելու մասին նախազգուշացնող մեր համակարգը կօգնի ավելի անվտանգ դարձնել երկարատև ճանապարհորդությունները: Այն գրանցում է ավտոմեքենայի չկանխատեսված շեղումը շարժման շարքից և ձայնային ազդանշանի և ղեկանիվի փափուկ տատանումների օգնությամբ այդ մասին տեղեկացնում վարորդին:
Շարժման շարքի պահպանման համակարգը թույլ կտա ավելի անվտանգ դարձնել երկարատև ճանապարհորդությունները: Այն նկատում է ավտոմեքենայի ոչ միտումնավոր շեղումը հետագծից և ղեկի զգույշ շարժումներով վերադարձնում ավտոմեքենան իր նախկին շարքը:
Ճանապարհային նշանների ճանաչման մեր համակարգը տեղեկացնում է ձեզ արագության համապատասխան սահմանափակումների մասին՝ տվյալները արտացոլելով սարքավորւմների վահանակի վրա՝ անմիջապես ձեր տեսադաշտում: Ակտիվացումից հետո արագության ադապտիվ սահմաանփակիչն օգտագործում է ճանապարհային նշանների ճանաչման համակարգի տվյալները և համապատասխանաբար կարգավորում է ավտոմեքենայի շարժման համակարգը:
Եթե վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող համակարգը* ձեր «կույր» գոտում այլ փոխադրամիջոց է հայտնաբերում, այն զգույշ և հստակ շտկում է ղեկային կառավարումը՝ թույլ տալով անվտանգ կերպով խուսափել բախումից: Սահմանափակ տեսադշատով կայանատեղիցի դուրս գալիս՝ հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը* նույն ցուցիչների օգնությամբ տեղեկացնում է ձեր ավտոմեքենայի հետևում գտնվող տրանսպորտային միջոցների մասին: Տեղեկությունները հաղորդվում են սենսորային էկրանին:
Այս համակարգը կոչված է պածտպանել նրանց, ովքեր գտնվում են ձեր ավտոմեքենայի սրահում և դրանից դուրս: Հետիոտնի հետ բախվելու դեպքում ոլորոտւմ լավագույնը համարվող մեր համակարգը բարձրացնում է կապոտը՝ կանխելով գլխի հարվածը կապոտի տակ գտնվող կոշտ մասրին:
Կայանմանն օժանդակող համակարգը հեշտացնում է զուգահեռ կայանումը սահմանափակ տարածության պայմաններում՝ իր վրա վերցնելով ղեկային կառավարումն ու տեղովորելով ավտոմեքենան հասանելի տարածության մեջ: Պարզապես ընտրեք համապատասխան փոխանցումը և վերահսկեք ավտոմեքենայի արագությունը: Կայանմանն օժանդակող համակարգը կօգնի նաև դուրս գալ կայանատեղիից՝ իր վրա վերցնելով ամենաբարդ գործողությունները: Գրաֆիկական պատկերները և նախազգուշացումներն օգնում են հստակ կատարել մանևրները:
Կայանման առջևի և հետևի ցուցիչները արձակում են ձայնային ազդանշան, որը նախազգուշացնում է վարորդին խոչընդոտներին մոտենալու մասին: Կենտրոնական բարձակի սենսորային էկրանի սլաքները լրացուցիչ տեղեկություններ են հաղորդում այդ օբյեկտների և ավտոմեքենայի փոխադարձ դիրքի մասին: Հետին տեսադածտի տեսախցիկով կայանմանն օժանդակող օպցիոնալ համակարգը պատկերները հաղորդում է սենսորային էկարնին՝ հեծտացնելով և ավելի անվտանգ դարձնելով կայանման գործընթացը:
Այս օպցիան թույլ է տալիս սենսորային էկրանի վրա արտացոլել դեպի հետ ուղղված տեսախցիկից ստացվող պատկերը: Այն ներառում է մինչև խոչընդոտը եղած տարածության մասին գունային հուշումներ և էկրանին արտացոկվող շարժական գծեր, որոնք կանխատեսում են շարժման հետագիծը՝ կախված ղեկի թեքման անկյունից:
Անվտանգության բարձիկների համալիր համակարգն ապահովում է ձեր և ձեր ուղևորների լրացուցիչ վստահությունը: Ցուցիչները որոշում են վարորդի և ուղևորի քաշը և այդ տվյալների հիման վրա սահմանում առջևի բարձիկների բացման օպտիմալ աստիճանը: F-TYPE-ի անվտանգության ամրագոտիների նախաձգիչների նորարարական համակարգն ավտոմատ ձգում է ամրագոտիները կտրուկ արգելակման ժամանակ:
Սա անվտանգության ապահովման առավել կարևոր համակարգը, որով սարքավորված է Convertible համալրումը, կոչված է շուռ գալու պահին պաշտպանում է վարորդին և ուղևորներին: F TYPE, F TYPE R Dynamic և F TYPE R համալրումների աղեղները իրականացված են Satin Chrome լրամշակմամբ, իսկ F TYPE SVR-ի համար Gloss Black լրամշակումները:
Արգելակի ոտնակին կտրուկ սեղմելիս՝ համակարգն առավելագույնի է հասցնում արգելակման ճիգը՝ արգելակման ուղին հնարավորինս կրճատելու համար: Համակարգն օգնում է նաև պահպանել առավելագույն կառավարելիությունը արտակարգ իրավիճակներում:
Վարելուց անգերազանցելի հաճույք պարգևելու համար ստեղծված F‑TYPE-ը հանդիսանում է տեխնիկական կատարելության մարմնավորում և առանձնանում է լայն հնարավորություններով՝ բավարարելու վարորդների զանազան պահանաջներն ու համապատասխանելու ճանապարհայաին ցանկացած պայմանների: F‑TYPE-ի մոդելային շարքում կգտնեք ավտոմեքենա ցանկացած վարելաոճի համար՝ կուպե և կաբրիոլետ, լիաքարշ կամ հետևի քարշակմամբ:
*Օպցիա:
InControl համակարգի որոշ նկարագրված ֆունկցիաներ կարող են տեղադրվել միայն լրացուցիչ պատվերով, հասանելիչլինել որոշ շուկաներում կամ որոշակի ուժային ագրեգհատներով սարքավորված ավտոմեքենաների համար: Ձեր երկրում հասանելիության և ամբողջական պայմանների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական կայքում կամ Jaguar-ի տեղական դիլերից: Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային պլանով SIM-քարտի առկայություն: Ձեր դիլերի կողմից սահմանված նախնական ժամկետի լրանալուց հետո անհրաժեշտ է երակարաձգել բաժանորդագրությունը: Բջջային կապի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք: