+374 10 617 000

ՇԱՐԺԻՉՆԵՐ

F-TYPE-ի համար առաջարկվում են ամենաառաջատար և հզոր շարժիչները՝ 3,0-լիտրանոց V6` 340 ձիաուժ հզորությամբ, 3,0-լիտրանոց V6` 380 ձիաուժ հզորությամբ, 5,0-լիտրանոց V8` 550 ձիաուժ հզորությամբ, և 5,0-լիտրանոց V8` 575 ձիաուժ հզորությամբ:

 
 

 

Յուրաքանչյուր շարժիչ համալրված է Roots տեսակի երկակի հողմապտույտ ներմղիչով, որը չի խախտում էներգաբլոկի կոմպակտությունը: Վառելիքի ավելի շատ տնտեսման համար հատկապես քաղաքով երթևեկելիս F‑TYPE-ի բոլոր մոդելներում նախատեսված է Stop/Start ինտելեկտուալ համակարգը: F‑TYPE-ը հասանելի է ինչպես մեխանիկական, այնպես էլ ավտոմատ փոխանցման տուփով, ինչը թույլ է տալիս ընտրել ավտոմեքենա, որն իդեալականորեն համապատասխանում է Ձեր նախասիրություններին: