+374 10 617 000

ՆՈՐ
E-PACE

Նոր E‑PACE-ը Jaguar-ի առաջին կոմպակտ քրոսովերն է: Այն օժտված է նրբագեղ դիզայնի, բարձր մանևրականության և հիանալի ընթացքային բնութագրերի եզակի համադրությամբ: 

 

Այս ընտանեկան քրոսովերի ինտերիերը կոչված է ապահովելու վարորդի և ուղևորների առավելագույն հարմարավետությունը: Նոր E‑PACE-ը բնականորեն համատեղում է Jaguar-ի դինամիկան, ամենօրյա օգտագործման պրակտիկությունն ու սրահում առկա զանազան պահոցների մեծ ծավալը: Սա առաջին կոմպակտ քրոսովերն է, որն առանձնանում է նման հնարավորություններով:  

ԾՆՎԱԾ Է ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԹՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բոլոր Jaguar ավտոմեքենաներն առանձնանում են տպավորիչ և անգերազանցելի ընթացքային որակներով: Ներկայացնում ենք նոր E‑PACE-ը՝ կոմպակտ քրոսովեր, որի շարժիչի ձայնը հիշեցնում է յագուարի մռնչյունը: 

ԸՆՏՐԵՔ E-PACE-Ի ՁԵՐ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

 
 
 
 

ՎԱՐԵԼՈՒՑ ՍՏԱՑՎՈՂ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իմացեք ավելին E‑PACE-ի տպավորիչ հնարավորությունների մասին: Կախոցների ամբողջովին անկախ համակարգը՝ մանևրականության և հարմարվետության անկրկնելի համատեղությամբ, համալրված է հետևի բազմալծակ նորարարական կախոցով: Վարորդին օժանդակող առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպիսին են՝ ակտիվ լիաքարշ Active Driveline համակարգը և Adaptive Dynamics տեխնոլոգիայով կախոցը, օժտում են E‑PACE-ը բարձր մանևրականությամբ և ընթացքի սահունությամբ:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 
 

ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԵՐԻ ՀԱՄԱՐ

E‑PACE-ն առանձնանում է սրահում տեղաբաշխված պահոցների իր դասում  ամենամեծ ծավալով: Կենտրոնական բարձակի խորը բաժանմունքն ունի հանովի բաժակակալներ և կարող է տեղավորել զանազան իրեր: Ձեռնոցների ընդարձակ արկղիկը շատ հարմար է առաջին անհրաժեշտության իրեր պահելու համար, իսկ առջևի դռների խորը գրպանները կարող են տեղավորել շատ անհրաժեշտ պարագաներ:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ