+374 10 617 000
 

ՊՐԱԿՏԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած ուղևորության մեկնելիս Դուք հեշտությամբ կտեղավորեք ավտոմեքենայի մեջ անհրաժեշտ ողջ ուղեբեռը, հարմարավետորեն կնստեցնեք ուղևորներին և ամենակարևորը՝ կապահովեք նրանց և Ձեր սեփական անվտանգությունը: 

 
 

E‑PACE-ը ստեղծված է օպտիմալ անվտանգության համար: Նախագծման ընթացքում այն լրացվել է մի շարք ֆունկցիաներով, որոնք ոչ միայն ապահովում են վարորդի և ուղևորների ակտիվ պաշտպանությունը, այլև թույլ են տալիս կանխել բախումները: E-PACE-ի վարորդին օժանդակող համակարգերը ոչ միայն աշխատում են առանձին-առանձին, այլև փոխհամագործակցում են միմյանց հետ՝ ավտոմեքենայի կառավարումը դարձնելով ավելի հեշտ ու անվտանգ: 

 

 
 

ACTIVITY KEY ԹԵՎՆՈՑ

Activity Key օպցիոնալ թևնոցը թույլ է տալիս Ձեզ վայելել սիրելի զբաղմունքը՝ ավտոմեքենայի բանալին անվտանգության նկատառումներից թողնելով սրահում: Առավել հարմարավետության համար Դուք կարող եք հագնել Activity Key թևնոցն անմիջապես Ձեր ձեռքին: Այս ամուր սարքն ամբողջությամբ ջրակայուն է, ինչի շնորհիվ Դուք կարող եք նաև զբաղվել նույնիսկ ակտիվ սպորտաձևերով: Պարզապես հպեք Activity Key թևնոցը բեռնախցիկի դռանը, որպեսզի բացեք կամ փակեք ավտոմեքենան և անջատեք կամ կրկին միացնեք սովորական բանալի-կախազարդը: 

ԱՌՋԵՎԻ ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Առջևի օպցիոնալ մատրիցային լուսադիոդային լուսարձակները լրացված են հեռավոր լուսավորության ավտոմատ փոխարկման խելացի ֆունկցիայով (IHBA) և առջևի ադապտիվ լուսավորության ֆունկցիայով (AFL): Բաժանելով հիմնական ճառագայթը աննկատ ուղղաձիգ շերտերի՝ IHBA ֆունկցիան պրոեկտում է հեռավոր լուսավորության առավելագույնս շատ թվով լուսային ճառագայթներ, ինչը նպաստում է տեսանելիության բարելավամանը: Այն նաև ստեղծում է հատուկ «ստվերներ» ճանապարհային երթևեկության առջևից գտնվող մասնակիցների շուրջ՝ կանխելով այլ վարորդների կուրացումն ու նպաստելով անվտանգությանը: Շրջադարձի անիմացված ցուցիչներն օգնում են այլ վարորդների ավելի արագ որոշել Ձեր ավտոմեքենայի շարժման ուղղությունը: