+374 10 617 000
 

ԻՆՏԵՐԻԵՐ

E‑PACE-ի ժամանակակից և ոճային ինտերիերը առանձնանում է իրականացման վարպետությամբ և պահոցային հարուստ լուծումներով, ինչն անմիջապես մատնանշում է ավտոմեքենայի պատկանելությունը Jaguar ապրանքանշանին:

 
 

E‑PACE-ը ստեղծելիս մենք ուշադրություն ենք դարձրել նույնիսկ ամենափոքր մանրուքներին, որպեսզի յուրաքանչյուր շոշափելի բաղադրիչ մաս դառնա իսկապես կատարյալ: Սրահը վարորդին պարգևում է հարմարավետության զգացողություն, իսկ փոխանցումների SportShift փոխարկիչը հարմարավետորեն տեղավորվում է ձեռքում: Հետին տեսադաշտի ոճային Infinity հայելին ունի անշրջանակ կառուցվածք: 

 

ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

Իր եզակի խառնվածքի համար E‑PACE-ը պետք է զգալիորեն շնորհակալ լինի մանրուքներին, օրինակ՝ դիմապակու անկյունում առկա մեծ յագուարի և յագուարի ձագի պատկերներին: Յագուարի տպագրված պատկերներ կգտնեք նաև իրերի պահոցում և կենտրոնական բարձակի տակ:

 

 
 
 
 

ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

Ընտրեք պրեմիում կարգի նյութեր և կազմվածքներ, ինչպես նաև տպավորիչ գունային լուծումներ: Ստեղծեք Ձեր անհատական E‑PACE-ը: