+374 10 617 000
 

ՍՐԱՀԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

InControl-ն առաջադեմ տեխնոլոգիաների մի ամբողջ շարք է, որը հասանելի է դարձնում տեղեկատվությունն ու ժամանցի զանազան միջոցները, ինչպես նաև կապում Ձեզ և Ձեր E‑PACE-ն արտաքին աշխարհին: 

 
 

InControl համակարգն օգտագործում է ինտուիտիվ հասկանալի նորագույն տեխնոլոգիաներ՝ թույլ տալով ավտոմեքենայի բոլոր ուղևորներին առավելագույն հաճույք ստանալ ուղևորությունից: Touch Pro համակարգի 10-դյույմանոց էկրանն արձագանքում է մատների հպումին և թույլ է տալիս վերարտադրել մուլտիմեդիա կոնտենտը:   

 

 
 

INCONTROL TOUCH PRO

4 մեկնարկային պատուհաններով և ձայնային կառավարմամբ Touch Pro համակարգն աչքի է ընկնում արագ արձագանքով և հեշտացնում է սրահի տարրերի և այլ ֆունկցիաների կառավարումը: Դուք կարող եք ընտրել կողային ինտերակտիվ վահանակներից յուրաքանչյուրը, ինչը թույլ է տալիս միացնել նավիգացիոն համակարգը գլխավոր էկրանին, իսկ կողային վահանակին արտաբերել հեռախոսի կառավարման համակարգը: Վահանակները փոխարկելու համար պարզապես բավական է սահեցնել մատը էկրանով վար և վեր: 

 

 
 

ԴԻՄԱՊԱԿՈՒ ՊՐՈԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ

Օպցիոնալ պրոեկցիոն դիսփլեյը դիմապակու վրա արտացոլում է ավտոմեքենային առնչվող հիմնական տեղեկատվությունը: Բարձրորակ գունավոր գրաֆիկական պատկերները կօգնեն հեշտությամբ տվյալներ ստանալ վարորդի գործողությունների մասին և այլ տեղեկություններ: