+374 10 617 000
 

ԷՔՍՏԵՐԻԵՐ

Jaguar E‑PACE-ի սպորտային արտաքինը հիանալի կերպով ընդգծում է ռադիատորի արտահայտիչ վանդակաճաղը, որը շրջանակված է ցերեկային ընթացքի «J» տառի տեսք ունեցող ֆիրմային լուսադիոդային կրակներով:

 
 

E‑PACE-ին կողքից նայելիս անմիջապես նկատում ես տանիքի նրբագեղ գիծը, որը սահուն կերպով միանում է սփոյլերին և շրջագծում է հետևի կտրուկ թեքվող հողմապակին: Օպցիոնալ 21-դյույմանոց անվասկավառակները* ընդգծում են  E‑PACE-ի սպորտային խառնվածքը: Հետևի ամբողջովին լուսադիոդային լապտերներն առանձնանում են օրվա մութ ժամերին իրենց արտահայտիչ շրջանակների շնորհիվ:

* Հասանելի չէ մինչև 2018 թվականի ապրիլը: Հասանելի է միայն  Adaptive Dynamics տեխնոլոգիայով օպցիոնալ կախոցի տեղադրման դեպքում: 

 
 

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Ընտրեք օպցիոնալ համայնապատկերային ապակյա տանիքը, որպեսզի լցնեք Ձեր E‑PACE-ի ինտերիերը լույսով և տեսողական ընդլայնեք տարածությունը: Այն թույլ կտա բոլոր ուղևորներին զմայլվել երկնքով և վայելել ստացվող անմոռանալի տպավորությունները: